Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Ամենա սիրված
«Հայրենիք» հայրենակցական խորհրդի (ԱՄՆ) Լոս Անջելեսի գրասենյակում տեղի է ունեցել «Ադրբեջան՝ ժողովուրդների գերեզմանոց», «Միասնություն արյան վրա» եւ «Ադրբեջանն էթնոնիմի փնտրտուքում» ֆիլմերի ցուցադրությունը:
Ապրիլի 23-ին Ախալցխայի USAID–ի «Ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնում» Զորի Զորյանի անվան երիտասարդական միության Ախալցխայի մասնաճյուղի նախաձեռնությամբ բացվեց«XX-րդ դարի առաջին ցեղասպանությունը» թեմայով ցուցահանդես:
Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում կայացավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական միջոցառումը:
Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը մեկնաբանել է PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձն ուղղված հայ ժողովրդին՝ այն կարեւոր եւ թանկ համարելով։
Երկուշաբթի Երևանի Մոսկովյան–Նալբանդյան–Իսահակյան փողոցների խաչմերուկում «Միացյալ Խաչ» հուշարձան է բացվել, որը խորհրդանշում է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը։
Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խուրհրդի եւ Հայկական հարցի ֆրանսիական բյուրոյի համատեղ պատվիրակությունը Շվեյցարիայի դեսպանատանը հանդիպել է դեսպանի առաջին խոհրդականի եւ դեսպանության քաղաքական բաժնի ղեկավարի հետ: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն:
22 տարվա ընթացքում առաջին անգամ Ֆրանսիայի նախագահն այցելեց Թուրքիա: Թեեւ նախագահ Ֆրանսուա Օլանդի` պետական այցով Թուրքիա ժամանելու հիմնական նպատակը երկկողմ քաղաքական, տնտեսական հարաբերությունների լայն սպեկտրի քննարկումն էր, սակայն այցն առանձնացավ հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը բանակցությունների օրակարգային հարցերից մեկը դարձնելու, ինչպես նաև այդ կապակցությամբ Ֆրանսիայի նախագահի արած որոշ հայտարարություններով և քայլերով: Մասնավորապես` Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ հանդիպումից ...
"Ցեղասպանությունը պատմական երեւույթ չէ, որի վերաբերյալ կարող են լինել տարբեր կարծիքներ: Ցեղասպանությունը հանցագործություն է, որին պետք է հաջորդի պատիժը, իսկ դրա չիրագործման դեպքում` դատապարտումը, որի նպատակներից մեկը ապագայում նման հանցագործությունից խուսափելն է: Ինչպես գրել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Վիզելը, ցեղասպանությունը ժխտելը հավասարազոր է զոհերին երկրորդ անգամ սպանելուն":
Թուրքիայում «Մեծ կաշառք» գործողություններից հետո աշխատանքից հեռացված ոստիկանության վերահսկողական խորհրդի նախագահ Ռամազան Աքյուրեքը դատարանի որոշմամբ վերականգնվել է պաշտոնում։
Թուրքիայում կան թեմաներ, որոնց մասին չբարձրաձայնելու  չգրված օրենքներ կան։ Այդ  թեմաներից են Թուրքիայի պատմության մեջ հայերի ունեցած դերակատարումները։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում փետրվարի հինգին կկայանա «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության» գործով նիստը: Նիստին կմասնակցեն ՄԻԵԴ-ումՀայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:
Հարգելի ընթերցողներ, Ձեզ ենք ներկայացնում Ռաֆայել Պատկանյանի ՙ Վարդապետարան Հայաստանի ազատության ՚, որը լույս է տեսել 1889թ. – ին, բայց մինչ այսօր չի կորցրել իր արդիականությունը:
Լիտվայում ՀՀ դեսպանությունում դեսպան Արա Այվազյանը, փետրվարի 8-ին, հանդիպում է ունեցել Բալթյան երկրներում հայ համայնքների ներկայացուցիչների հետ՝ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների, ձեռնարկվելիք քայլերի հետ կապված հարցերի քննարկման նպատակով:
2013 թվականի հոկտեմբերի 31-ից առ նոյեմբերի 3-ը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի իրավաբանական հարցերի, պետության հետ հարաբերությունների և միջկրոնական համագործակցության բաժնի ղեկավար Լևոն Իսախանյանը մասնակցեց հայկական սփյուռքի երիտասարդ առաջնորդների «Գորիզ-2013» սեմինարին, որը տեղի ունեցավ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Սեմինարը կազմակերպել էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) Հրանտ Դինքի անվան Հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Պրահայում փետրվարի 27-ին, Չեխիայի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության մասնաճյուղի հովանու ներքո տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված սեմինար։


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: